National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.12.2014
Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստում
1 / 3

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում, տեղի է ունեցել ակումբի 9-րդ նիստը` «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներ եւ այլ հյուրեր: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պլանավորման դեպարտամենտի ղեկավար Վալերի Մաքսիմովը:

Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձն ընթերցել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը: Ուղերձում ասված է, որ Հայ-ռուսական բարեկամական ակումբը մեծ դերակատարություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Նա վստահություն է հայտնել, որ այս ակումբը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը` մերձեցնելով երկու երկրների քաղաքական դիրքորոշումները:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձում էլ ասված է, որ հայ եւ ռուս ժողովուրդները մշտապես համարվել են բարեկամներ, ինչի արդյունքում էլ հիմնվել է այս ակումբը: Այստեղ կարող են քննարկվել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող յուրաքանչյուր հարց, այդ թվում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը, միգրացիոն քաղաքականությունը եւ այլ հարցեր, ասված է ուղերձում: Նա եւս վստահություն է հայտնել, որ ակումբում կլինեն կառուցողական քննարկումներ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ապահովում է երկրի անվտանգությունը, բացի այդ` հասարակության գերակշիռ մասը սատարում է Հայաստանի անդամակցությունը:

Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ն Հայաստանի համար կլինի առեւտրային խոշոր գործընկեր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ քաղաքական եւ տնտեսական այլ հարցեր:

Վերջում հյուրերը պատասխանել են լրագրողների հարցերին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am